Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
26.06.2015 | 00:13

...թե Արմեն Աշոտյանի նկատմամբ միտինգի ժամանակ ծայրահեղ անհանդուրժողականության կազմակերպիչները ԲՀԿ-ի ջահելներն են եղել, և քանի որ միտինգը համակարգողներ չունի, ցանկացած մեկը ցանկացած պահի կարող է ինչ ասես բարձրաձայնել, նրան էլ ձայնակցեն մնացածները։ Աշոտյանի հարցում ԲՀԿ-ն փորձել է հենց այդպես էլ վարվել, նրանցից հետ չեն մնացել ՀՅԴ-ի ջահելները, քանզի ՀՅԴ-ն էլ իր հերթին աչք ունի ԿԳ նախարար Աշոտյանի պորտֆելի վրա, ահա և Աշոտյանը դարձել է շանթարգել` ԲՀԿ-ՀՅԴ ենթագիտակցական բարդույթներին դեմ հանդիման:

Դիտվել է՝ 2245

Մեկնաբանություններ